Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Խաղաղությունը ՔՊ-ականի առանձնատուն չէ, որ կառուցվի

Խաղաղությունը ՔՊ-ականի առանձնատուն չէ, որ կառուցվի
14.01.2025 | 18:21

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր արտառոց մտքերով հոգեբանական ահաբեկչության ենթարկել հայերին։ Նա Ֆեյսբուքում գրել է․ «Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը։ Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է»։

Խաղաղությունը Ծաղկաձորում, Դիլիջանում, Իջևանում

ՔՊ-ականի առանձնատուն չէ, որ կառուցվի։ Իլհամ Ալիևի

նորանոր պահանջները որպես սեփական օրակարգ

ներկայացնելով, խաղաղություն աղերսելով՝

խաղաղության չեն հասնում։ Հրապարակային լինելը՝

եթերում ձվածեղ սարքելը, հեծանիվ քշելը, Տիկտոկում

ելույթները, ոչ մի կապ չունեն խաղաղության հասնելու

հետ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ